00:00:00

Թարմ մսի իրացման շուկայում վերահսկողությունը լինելու է ամենօրյա. ՍԱՏՄ

18:23, 18 դեկտեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16-ին և 17-ին: 

Հիշեցնենք, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

ՍԱՏՄ տեսուչների կողմից մշտադիտարկում է իրականացվել Երևան քաղաքի 35, ինչպես նաև մարզային 58 (Կոտայք՝ 11, Արարատ՝ 13, Տավուշ՝ 11,  Լոռի՝ 7,  Շիրակ՝ 3, Վայոց ձոր` 13) իրացման խոշոր ցանցերի՝ սուպերմարկետների, միս-մսեղիքի իրացման կետերում: Իրականացված միջոցառումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

ՍԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին և սպառողներին լինել հետևողական, վաճառել և գնել միայն սպանդանոցային ծագման մսեղիք, իսկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր