00:00:00

Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները. Խոսնակ

14:58, 18 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Երևանի քաղաքապետարանն  իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները:  Այս մասին նշել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Դրանք կկազմակերպվեն 162 միավոր մասնագիտացված մեքենա-սարքավորումներով:  Զուգահեռաբար համալրվում են աղի և ավազի պաշարները: Բացի այդ, համայնքն այս տարի ձեռք է բերել մայթ մաքրող թվով 50  հատուկ տեխնիկա, որն արդեն տեղաբաշխվել է վարչական շրջաններում: Տեխնիկական ռեսուրսներից զատ, շուրջ 800 աշխատակիցներ կներգրավվեն մայթերի, թեքահարթակների, ստորգետնյա և վերգետնյա անցումների, աստիճանավանդակների, այգիների և պուրակների մուտքերի ձնամաքրման աշխատանքներին:

Միևնույն ժամանակ, տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու՝ հարակից տարածքների պարտադիր բարեկարգման հաստատված նորմերի համաձայն, տնտեսվարող սուբյեկտները ձմռան ամսիներին ևս պարտավոր են մաքրել իրենց առևտրային գործունեության հարակից տարածքը: Ավագանու որոշման պահանջները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր