Անցած շաբաթ ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պարգևատրման արարողությանը դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունը հայտնեց դեսպանատան հայ աշխատակիցներին՝ տարվա ընթացքում կատարած հրաշալի աշխատանքի համար։
«Այս դժվարին ժամանակաշրջանում ձեր քրտնաջան աշխատանքը բացառիկ էր: Ես բարձր եմ գնահատում ձեր ներդրումը հայ-ամերիկյան կապերի և մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին ջերմ և խաղաղ տոներ»,- ասաց դեսպան Քվինը: