00:00:00

Ակնկալում եմ դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պուտին

10:28, 18 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ցանկանում եմ խնդրել ձեզ՝ փոխանցել իմ ամենաջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ»,-ասել է նա Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր