00:00:00

Ձյուն, բուք, դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ 20։45-ի դրությամբ

20:58, 17 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20։45-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-7 մետր։

Լանջիկից դեպի Ազատան ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր