Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Աշխատանքներ են տարվում, մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, սակայն ստույգ ժամկետներ դեռ չկան։ Սա երկու նախագահների ժամանակացույցերի համաձայնեցման խնդիր է», - նշել է Պեսկովը: