00:00:00

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար

19:22, 17 դեկտեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջան, Ճամբարակ, Սևան, Հրազդան, Ծաղկաձոր, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ, Աբովյան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:

Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր