Եվլախ-Աղդամ-Լաչին ճանապարհով դեպի Ստեփանակերտ ուղևորվելիս վթարի են ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ներկայացուցիչներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին։ Նշվում է, որ Mercedes միկրոավտոբուսը բախվել է ճանապարհային նշանին։
Մեքենայում եղել են Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը, փոխնախագահ Ասլան Շախգելդիևը, աշխատակիցներ Սենան Աբդուլաևը, Զաուր Գաջիմագերրամովը, Էլգիզ Աբբասովը և Ռասիմ Գաֆարլին։
Տուժածներին տեղափոխել են Բաքվի հիվանդանոց։ Սամեդովին ավելի ուշ տեղափոխել են Թուրքիա։
Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Փոխնախագահի վիրահատությունը՝ ևս։ Բժիշկներն ասել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս տուժածները վիրահատության կարիք չեն ունեցել։
Հավելենք, որ պատվիրակությունը մեկնում էր Ստեփանակերտ՝ նախապատրաստվելու դեկտեմբերի 21-ին կայանալիք Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ Ղարաբաղ-ՄՕԻԿ հանդիպմանը։