00:00:00

Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու «Հյուսիս-հարավ» ծրագրի շինաշխատանքներին

15:32, 15 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ և ծանոթացել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհատվածի շինարարական աշխատանքներին, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ 

Վարչապետին ուղեկցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։

Ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ին։ Պատվիրատուի հանձնարարությամբ աշխատանքները սկսել են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի՝ Ներքին Բազմաբերդ համայնքի մերձակայքից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Աշխատանքների արդյունավետ կազմակերպման շնորհիվ կարճ ժամանակահատվածում վերոնշյալ մոտ 10 կմ հատվածում ամբողջությամբ իրականացվել են հողային պաստառի նախապատրաստման և ավազակոպճային ենթահիմքի տեղադրման, երկաթբետոնե ջրթող խողովակների տեղադրման, ինչպես նաև մոտ 1 կմ հատվածի երկշերտ ասֆալտապատման աշխատանքները:

Ավարտին են մոտենում նշված հատվածի գծանշման և կահավորման աշխատանքները: Արդյունքում, նշված մոտ 10 կմ հատվածում, երթևեկությունը կտեղափոխվի միակողմանի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր