00:00:00

Խոստումս չեմ մոռացել, եկել եմ դպրոցականներին տեսնելու․ ԱԺ նախագահը այցելել է Շիրակի մարզ

13:01, 15 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Շիրակի մարզ։

 

Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, ԱԺ և Շիրակի մարզպետի աշխատակազմերի պատասխանատուների հետ Ալեն Սիմոնյանը եղել է «Լանջիկի միջնակարգ դպրոցում»։

 

Հյուրերը շրջել են դպրոցում, ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոս հայորդիների «Փառքի անկյունում», այնուհետև հանդիպել մանկավարժական հանրույթին և դպրոցականներին, մասնակցել նրանց պատրաստած փոքրիկ միջոցառմանը։

 

ԱԺ նախագահը նշել է, որ խոստումը չի մոռացել և դպրոցականների հետ նախորդ հանդիպման ժամանակ ինչպես և ասել էր՝ եկել է տեսակցելու նրանց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր