00:00:00

ԱՄՆ-ն ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիայի դերը․ Պետդեպ

19:58, 14 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիայի արդյունավետ դերը»։  Այդ մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը․

«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև բոլոր քննարկումների թեմաներից է։

Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերակատարությունն այս հարցում, համաձայն ենք Թուրքիայի արտգործնախարարի այն խոսքերի հետ, որ խաղաղություն հնարավոր է։

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին» - ասել է Միլլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր