00:00:00

Կառավարությունը՝ Փաշինյանի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին

08:51, 14 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Ընդդիմադիր որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ տևական ժամանակ է՝ փորձում են տարածել արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
 
«Վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին խոսույթն ամբողջությամբ կեղծ է, նման քննարկում անգամ չկա։
 
Ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների մասին կեղծ խոսույթի տարածումը հանրության հույզերի հետ խաղալու հերթական անհաջող փորձն է, որպեսզի հետագայում մեղադրեն իշխանությանը արտահերթ ընտրությունների չգնալու համար ու փորձեն փողոցային նոր շարժում ձևավորել»,- գրել է Չախոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր