00:00:00

Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան. Էնֆիաջյան

21:25, 22 մայիս 2018 Տնտեսություն

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կարծում է՝ գյուղացիական վարկերն անմրցունակ են, ու գյուղացիները չեն կարողանալու այն մարել: Այս մասին նա հայտարարեց ԱԺ հայտարարությունների ժամին:«Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան, դրանք, միևնույն է, անհույս վարկեր են և չեն մարվելու», - նշեց նա։ Ըստ պատգամավորի՝ ՀՀ ներքին մշակման հողերի շուրջ 60 տոկոսն անգործության է մատնված՝ ոռոգման և բարձր վարկային տոկոսադրույքների պատճառով։ ««Ծառուկյան դաշինքի» կողմից դեռևս նախընտրական ծրագրում առաջարկված կետերի մեջ այդ մասով ևս հստակ լուծումներ են առաջարկվել, մասնավորապես՝ 1 հեկտար ոռոգման ջրի համար այնպիսի մրցունակ գին սահմանել, որպեսզի գյուղացին կարողանա իր տնտեսությունը զարգացնել, ոչ թե գնալ կործանման», - հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր