00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման․ Էդմոն Մարուքյան

19:14, 13 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, վերջնական նախագիծ չկա, բայց հույս կա պայմանագրի տեքստը վերջնականացնել հունվարին կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

Ադրբեջանական գերությունից 32 զինծառայողների վերադարձը Մարուքյանը որակել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ամրապնդման քայլ:

Դեսպանը նաև մեկնաբանել է այն հայտարարությունը, թե Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված բոլոր պայմաններն այլևս գործող չեն․

«Սխալ տպավորություն կա, որ եթե բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ապա նրանք երաշխավորն են, բայց դա այդպես չէ։ Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորված լինի, դրանում պետք է նշվեն բոլոր պայմանները կողմերի միջև վեճի առաջացման դեպքում», - նշել է Մարուքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր