Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության համար «հնարավորությունների դուռ» է բացվել»։ Այդ մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
Թուրքիայից հայտնել են, թե հույս ունեն, որ Հայաստանը կհամագործակցի «ոչ թե ուրիշների, այլ իր հարևանների հետ»։