00:00:00

Շիրակի մարզպետը՝ վերադարձած ռազմագերիների, իր հնարավոր պաշտոնանկության մասին

15:10, 13 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

«Գերիների մասին տեղեկացվել ենք, երբ կառավարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց,  բայց մշտապես բանակցությունները եղել են գաղտնի, գիտեք, ինչ ծանր ժամանակահատված է եղել, բայց էն, որ մենք վստահ ենք եղել, որ կգա այս օրը կասկած չենք ունեցել»։ Այս մասին «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, անդրադառնալով ռազմագերիների վերադարձին։ Նա ասաց, որ ընթացող բանակցություններից տեղյակ չէ, բայց հստակ է, որ վերադարձող 32 ռազմագերիներից 26–ը Շիրակի մարզից են։

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, ես աշխատում եմ մարզպետի պաշտոնում, կառավարությունն էլ իմ աշխատանքից․․․»,– ասաց Մուշեց Մուրադյանը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ վերջինս պաշտոնանկ է արվելու և  նրա փոխարեն մարզպետ է նշանակվելու վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականը, ով մինչ այդ Գյումրու փոխքաղաքապետն էր, բայց ՔՊ– «Բալասանյան» դաշինքի քաղաքական «ապահարզանից» հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։  Շիրակի մարզպետն այս թեմայով այլ հարցերի հրաժարվեց պատասխանել, առաջարկելով խոսելով այսօրվա աչքալուսանքից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր