Այս ամբողջ գործընթացը քաղաքականացված է, լրագրողների հետ զրույցում, դատական նիստից հետո, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Դուք տեսաք, որ պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ։ Նրանք փորձելու են, որ երկու տարի ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ, քաղաքական գործընթացներին չմասնակցեմ։Բնականաբար ես իմ մեղքը չեմ ըևնդունելու։ Անկախ նրանից, թե այս դատարանում ինչ վճիռ է կայացվելու, մենք դա բողոքարկելու ենք և հետևողական շարունակելու ենք գնալ բոլոր ատյաններով։ Հատուկ ուզում եմ նշել դատախազի շատ պարադոքսալ միտքը, որ եթե ես իմ մեղքը չեմ ընդունում, դա ծանրացուցիչ հանգամանք է։ Դա աբսուրդ է, յուրքանչյուրը դրա իրավունքն ունի»,-նշեց նա։
Նշենք, որ դատարանը Չալաբյանի գործով վճիռը կհրապարակի դեկտեմբերի 21-ին, 17։30-ին։