00:00:00

Փաշինյանը գիտի՞ ադրբեջանական դրոշի՝ մայրենի դասագրքեր գրավելու մասին

16:38, 12 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը մայրենի լեզվի դասագրքի վրա բազմած ադրբեջանական դրոշի մասին մարզպետարանի կրթության վարչության պետի հետ է խոսում ու.... «թուքումուր» ստանում։

«Այսօր հեռախոսով հարցուփորձ արեցի Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետին` Գրիգորյանին, 2-րդ դասարանի` ադրբեջանական դրոշով դրոշմված մայրենի լեզվի դասագրքի մասին: Թուքումուր արեց ինձ` թե դոցենտ մարդ ես, չգիտե՞ս, որ դասագրքերի հարցով նախարարոթյունն է զբաղվում (փաստորեն դոցենտիս պարտականության մեջ դրա իմացությունն անմիջականորեն էր մտնում...):

Լա՜վ, ասենք` անգրագետ  դոցենտ եմ, բա կրթվարչպետիդ հետաքրքիր չէ՞` թշնամի երկրի դրոշն ինչպե՞ս է հայտնվել մարզիդ երեխաների դասագրքի, այն էլ հայերենի՛ դասագրքի վրա...»,- մի անգամ էլ է դիմում մարզպետարանին լեզվաբանը։

Երևի՝ էլի անարդյունք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր