Բորիսն ու Ռաֆայելը վառելիքի պայթյունից անհետ կորածների թվում են։ Բորիսի կինը սպասելով նրա վերադարձին, պետք է ծննդաբերի երկու ամսից. X-ի իր միկրոբլոգում Արցախից բռնի տեղահանվածների ճակատագրերն է շարունակում ներկայացնել արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը։
Նա նշում է, որ Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքը խլել է շուրջ 300 կյանք, որը Արցախի շրջափակման ժամանակ վառելիքի բացակայության հետևանք է։