00:00:00

Հերթական անգամ պարտք ենք շալակում, որը փաթեթավորվում է գեղեցիկ բանտիկներով. Արթուր Խաչատրյան

08:44, 12 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Հերթական անգամ պարտք ենք շալակում։ Եվ այդ պարտքը, որն ընդամենը կառավարության ընթացիկ գործունեության ֆինանսավորում է, փաթեթավորվում է շատ գեղեցիկ բանտիկներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիաստում Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ կառավարությունն ասում է՝ իմ ընթացիկ ծախսերի համար ինձ փող տվեք, որը ես միգուցե կուղղեմ կապիտալ շինարարությանը։

Ա.Խաչատրյանը հարցադրում արեց, որ եթե այս վարկի նպատակը դպրոց, մանկապարտեզ կառուցելն է, ի՞նչն է խանգարում գնալ ու կոնկրետ վարկ վերցնել հենց դպրոցների, մանկապարտեզների կառուցման համար։

«Այս դեպքում ուղղակի  հետագծելիությունը հստակ է, կոնկրետ է, վեցրել ենք այսքան գումար, այսքան դպրոց կառուցելու համար։ Բայց դա չի արվում։  Ինչո՞ւ չի արվում։ Այդ հետագծելիությունն ինչ- որ մի ձևով քողարկվի։

Ինչո՞ւ է կառավարությունը գնում այս եղանակով՝ խուսափելով կոնկրետ թիրախային ծրագրային վարկերից»,- հարցադրումներ արեց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ ԱԺ-ն 61 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր