00:00:00

Հռոմի ստատուտը չենք ընդունել որևէ անձի դեմ. ՔՊ-ական պատգամավորը՝ Ալիևին պատժելու մասին

08:24, 12 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Լրագրողներն ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչու է ձգձգվում գերիների վերադարձը, արդյո՞ք դրա համար ինչ-որ խոչընդոտ կա։

 

«Ես որևէ խոչընդոտի մասին ինֆորմացիա չունեմ։ Հստակ տեղեկություն չունեմ, թե ինչու է գործընթացն ուշանում, միգուցե նաև չի ուշանում։ Համաձայնություն կա, ժամկետները համաձայնեցված են, հայտարարությունն էլ երկուստեք արված է։ Ուզում եմ նշել, որ Հայաստանն այժմ Ադրբեջանի հետ գտնվում է խորը բանակցային պրոցեսի մեջ՝ խաղաղության պայմանագրի մասով։ Այսօր մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է և դրանից բխող քայլերի հաջորդականությունը։ Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հարթակները խաղաղության և անվտանգության վերջնական հաստատումը անառարկելի իրականություն դարձնելու համար»,-նշեց նա։

 

 Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ն երբեք չի կարող աչք փակել այն ռազմական հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մեր քաղաքացիների հանդեպ, ՀՀ-ն բոլոր հարթակներում խոսում է Արցախում տեղի ունեցած տարբեր խախտումների մասին։  

 

Լրագրողը պատգամավորից հետաքրքրվեց, թե Հռոմի ստատուտը, որն այս տարի խորհրդարանն ընդունեց, արդյո՞ք հունվարի 1-ից օգտագործվելու է Ալիևի դեմ, որին, ի պատասխան՝ պատգամավորն ասաց.«Ոչ մի քայլ ինքնանպատակ չպետք է լինի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք ընդունել այդ ստատուտը։ Ես չեմ կարծում, որ այդ ստատուտը մենք ընդունել ենք որևէ անձի դեմ։ Ես կարծում եմ, որ Հռոմի ստատուտի ընդունելը բարձրացրել է ՀՀ-ի անվտանգության երաշխավորությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր