Փարիզը դիտարկում է Արեւմտյան ափին իսրայելական անօրինական բնակեցումներին մասնակցած անձանց հանդեպ պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնան երկուշաբթի Եվրամիությունում կայանալիք հանդիպումից առաջ։
«Իրավիճակն Արեւմտյան ափին մեզ անհանգստացնում է, մասնավորապես, բռնության բազմաթիվ դեպքերի հետ կապված, որոնք իրականացնում են ծայրահեղական վերաբնակները»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Կոլոնան։
Ֆրանսիան վերջին շաբաթներին բացել է դուռը Եվրամիության անդամների միջեւ բանակցությունների համար՝ իսրայելական վերաբնակների դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ, որոնք հարձակվում են պաղեստինցիների վրա Արեւմտյան ափին, բայց այդ հարցի շուրջ մինչեւ հիմա կոնսենսուս չկա։