Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ, ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը՝ մեկնաբանելով հայկական և ադրբեջանական կողմի՝ գերիների փոխանակման պայմանավորվածությունները․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը հույսի շող է։
Թող դրան հետևվի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը»,- գրել է Լուազոն։