00:00:00

Ցանկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Թուրքիայի ԱԳՆ

07:00, 08 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններն՝ ուղղված երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և «հանդես է գալիս նրանց միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին»։ 

 

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որի մասին հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ և աջակցում ենք այս ուղղությամբ լրացուցիչ քայլերի քննարկումը շարունակելու որոշմանը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ կերպով ստորագրվի խաղաղության համաձայնագիր, որը կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն հիմքերից մեկը», - ​​ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

 

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր