Դեկտեմբերի 11-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բրյուսելում: Այս մասին հայտնում են Եվրամիության խորհրդի կայքից։
Հանդիպմանը մասնակցելու են ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները «Արևելյան գործընկերության» հինգ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, Բելառուսը չի մասնակցելու:
Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին: