00:00:00

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ հայ-ամերիկյան հարաբերություններն է քննարկել

16:58, 06 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմի հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր