00:00:00

Կոկաինի շարժերի պրոտոկոլներով առանձնապես չեմ հետաքրքրվում. Նիկոլ Փաշինյան

16:17, 06 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի առաջ հայտնաբերված 1 տոննա կոկաինը։

«Նման տեղափոխությունները չեն լինում առանց կոնկրետ երաշխավորների, լոգիստիկ պատասխանատուների և իշխանական տանիքների»,-ասաց Խամոյանը։

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ հենց իշխանություններն են հայտնաբերել այդ մեծաքանակ թմրանյութը։

«Եթե առանց իշխանության չի լինում,  էդ բռնելը ո՞նց է լինում, ընդդիմությունն էլ գնաց այդ բեռը բռնեց, հա՞։ Բա ո՞նց եղավ, որ ձերբակալվեցին և այլն»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այլ մանրամասների չի տիրապետում, թե կոկաինն ինչքան է եղել, ով է արել, ինչ է արել։

«Առանձնապես կոկաինի շարժերի պրոտոկոլներով չեմ հետաքրքրվում»,-ասաց նա և հավելեց, որ նախաքննությունը պետք է տա պատասխանները։

Խամոյանի համար համոզիչ չէր վարչապետի պատասխանը. «Վեց ամիս է անցել, և դուք ուզում եք հավաստիացնել, որ որևէ տեղեկատվություն չեք փորձել ստանա՞լ, թե ինչ եղավ այդ գործը։ Չեմ հավատում, որ չեք փորձել»,-ասաց նա։

«Ինչքան էլ հավատաք-չհավատաք, այո, չեմ հետաքրքրվել, որովհետև կարծում եմ՝ նախանքննության մարմինը, դատախազությունը, դատարաններն իրենց գործը պետք է անեն»,-արձագանքեց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ ըստ տարածված տեղեկության՝ այդ գործով կոնկրետ մարդ հետախուզման մեջ է գտնվում։

«Բայց որ հարցրեցիք՝ անպայման կհետաքրքրվեմ»,-ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր