Ես հոգնել եմ ասել, որ մենք նպատակ չունենք զենքով գրավել միջանցքը, մենք կարող ենք այլ տարբերակներ դիտարկել, մենք կարիք ունենք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի, նաև համաձայնել ենք իրանական կողմի հետ, որ շրջանցող ճանապարհ կառուցենք, այո, դա թանկ տարբերակ է, բայց շինարարությունն արդեն սկսել է, իսկ Հայաստանը շատ է կորցնում: Նրանք կարող են եվրոպական վարկերով կառուցել այդ 42 կմ ճանապարհը՝ իրենց սուվերենությամբ, բայց Ադրբեջան-Նախիջևան կապի համար դյուրին հասանելիությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ես բազմիցս խոսել եմ Փաշինյանի հետ՝ հարցնելով թե ինչու չի նա կատարում եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը հստակորեն ասում է, որ ուղիղ կապ պետք է հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, որով նույնիսկ ասվում է, թե ով պետք է ապահովի վերահսկողությունն ու անվտանգությունը։ Դա ՌԴ սահմանապահ ծառայությունն է՝ ռուսական ԱԴԾ-ն»,-ասել է նա։