00:00:00

Կոռուպցիայի ակտիվացման մասին լուրերն անհանգստացնող են. Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան

09:24, 06 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին լուրերը:
 
«Դրանք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով, բայց պետք է նաև արձանագրեմ այլոց շարքում նաև ձգձգվող դատավարությունները։ Պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է  պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման  համար», - ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա:
 
Վարչապետի խոսքով` հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ովքեր պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարը, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները:
 
Նա հայտարարեց` Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլորն օրենքի առաջ հավասար են: «Ու սա անձամբ իմ քաղաքական կամքն է»,- շեշտեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր