00:00:00

Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով ձերբակալվածները մի քանի օրից սրճարաններում սուրճ են վայելում. Նիկոլ Փաշինյան

08:41, 06 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Հայաստանի քաղաքացին դեռևս չունի արդարության ու արդարադատության անխուսափելիության զգացում, Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա, ըստ նրա, լրջագույն պրոբլեմ է:

«Բայց առավել կարևոր է, որ հանրության այս ընկալումն ունի խորքային ու օբյեկտիվ պատճառներ: Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարաններն  ու ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»,- նշեց Փաշինյանը:

Նրա ընկալումն այն է, որ քննչական ու օպերատիվ մարմինները իրենց գործունեությունը լուսաբանելիս պետք է սկսեն ավելի շատ հենվել դատավճիռների, քան նախնական գործողությունների վրա, որոնց դատական ելքը ոչ ոք չգիտի:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատական համակարգում խորը խնդիրներ կան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր