00:00:00

Խաղաղության դարաշրջան ու զոհ. զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞. Արթուր Խաչատրյան

08:20, 06 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանը կխուսափի զոհերից, եթե մեր պաշտպանական կարողականությունն ավելի մեծացվի:
 
«Հայաստանը ճեպընթաց գնացքով խաղաղության խաչմերուկից գնում է դեպի խաղաղության դարաշրջան, բայց մենք երկու օր առաջ ունեցանք զոհ: Խաղաղության դարաշրջան ու զոհ: ՊՆ ծախսերը ՀՆԱ-ի համեմատ նվազում են, հավանաբար, այդ զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞: Պարզ չէ՞, որ մենք կխուսափենք զոհերից, եթե մեր պաշտպանական կարողականությունն ավելի մեծացնենք», - 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նա:

Պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր