00:00:00

Էդ որ ասում եք՝ ձենդ կտրի, էդ ո՞ւմ էր վերաբերում, ի՞նձ. Հակոբ Արշակյանը՝ Աննա Մկրտչյանին

18:06, 05 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

«Տիկին Մկրտչյա՛ն, և ամենկարևոր մասն այդտեղ «Տիկին Մկրտչյանն» էր, էդ որ ասում եք՝ ձենդ կտրի, էդ ում էր վերաբերում, ի՞նձ»,-Խորհրդարանի հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցրեց նիստը վարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

Ընդդիմադիր պատգամավորը տեղից հաստատեց, որ Արշակյանին էր վերաբերում:

Հայտնելով, որ Մկրտչյանին նախազգուշացում է տալիս՝  Արշակյանը դիմեց նրան. «Առաջարկում եմ, որ Ձեր տեղը նստեք, լռեք և լսեք թե Ձեզ ինչ եմ ասում»

Աննա Մկրչյանը հայտնեց, որ նիստը վարողի գործառույթների մեջ չի մտնում արձագանքել ելույթ ունեցողներին:

«Տիկին Մկրտչյան, ես, այնուամենայնիվ, այլ սանկցիաների չեմ դիմում, բայց իմ խոսքն ավարտեմ: Իմ խոսքի ամենակարևոր մասն «Տիկին Մկրտչյանն» է և եթե զգում եք՝ ես ձեզ «Աննա» չեմ ասում, այլ ասում եմ «տիկին Մկրտչյան» և դրանով ուզում եմ իմ հարգանքը դրսևորել ձեր ընտորղներին, խորհրդարանին և խորհրդարանի մեր պատգամավոր գործընկերներին: Երկրորդ՝ պետք է խնդրեմ, որ Ձեր ելույթներում ընտրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեք «պարոն վարչապետ»-ով կամ «պարոն Փաշինյան»-ով և այլևս չդիմեք անունով և դրանով կարտահայտեք Ձեր հարգանքը խորհրդարանի, ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Ես զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ ձեր ելութը և ցանկացած պատգամավորի ելույթը կընդհատվի, եթե դուք նման գործելաոճով հանդես գաք և ես չեմ հանդուրժի Ձեր անհարգալից պահվածն այստեղ: Այսպիսով ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ և խորը մտածել իմ այս ասածների վերաբերյալ»,-հայտարարեց Հակոբ Արշակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր