ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ընդդիմադիրներին կոչ է անում իրենց հրավիրած հանրային քննարկումների մասնակիցների ցուցակը թարմացնել:
«Այս ամբիոնից, այդ հրավիրված մարդիկ, ինձ ու թիմակիցներիս խարույկների վրա վառում են, ինչ ասես՝ անում են, բայց հետո, երբ փողոցում հանդիպում ենք այդ մարդկանց, կա՛մ իրենց հայացքը փախցնում են, կա՛մ էլ հարգանքով-պատվով գալիս ու մեզ բարևում են», - նշեց նա:
Պատգամավորը ասաց, թե երբ անջատվում են տեսախցիկները, սկզբունքայնությունը կորչում է:
«Պարո՛ն Մինասյան, խնդրանքս ապագայում իրագործեք», - դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին` ասաց ՔՊ-ականը: