00:00:00

Եթե ես նույնիսկ լինեմ կալանավայրում, զոհվեմ, իմ թիմակիցները կշարունակեն պայքարը. Ավետիք Չալաբյան

15:21, 05 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Այս գործը հիմնազուրկ է, անհիմն է, բացակայում է հանցակազմը և ընդամենը պետական մեղադրանքն առաջնորդվում է քաղաքական պատվերով, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրեն հասցեագրվող մեղադրանքին՝ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

 

Նրա խոսքով՝ գոյություն չունեցող բաներից պետական ապարատը փորձում է իրեն մեղսագրել մի արարք, որը տեղի չի ունեցել.«Այս դատալսումների ընթացքում այդ ամենն ապացուցվեց, քանի որ դրանց ընթացքում որևէ հիմնավոր ապացույց չհայտնվեց նույնիսկ այն վկաներից, որոնց վրա պետական հիմնարկը շատ մեծ հույսեր էր դնում։ Եթե այս դատարանն արդարացնող որոշում չկայացնի, մենք ընդհուպ ՄԻԵԴ գնալու ենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատասխան տան մարդկանց ապօրինի քրեական հետապնդման ենթարկելու համար»։

 

Հարցին, թե հնարավո՞ր է այդ հետապնդումներով ճնշեն իրեն՝ Չալաբյանը պատասխանեց.«Ո՛չ, հնարավոր չէ։ Մենք մինչև երեկ զբաղված էինք «ՀայաՔվե»-ով և այս դատական գործով։ Ընդհակառակը, այդ ամենն ավելի ամրապնդեց վճռականությունը։ Եթե ես նույնիսկ լինեմ կալանավայրում, զոհվեմ, իմ թիմակիցները կշարունակեն պայքարը։ Եթե մենք նստենք, սպասենք, այս ապօրինությունները կշարունակվեն։ Չպետք է թույլ տանք, որ մեր երկրում մարդիկ իրենց քաղաքական հայացների համար հետապնդվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր