00:00:00

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան

07:32, 05 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետ Սրեթհա Թավիսինին՝ Ազգային տոնի առիթով:

 

Շնորհավորական ուղերձում ասված է.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թաիլանդի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

 

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և հարգանքի վրա։ Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցությունն օժտված է առավել ընդլայնման և դիվերսիֆիկացման մեծ ներուժով։

 

Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ ջանքերով նոր զարկ հաղորդել երկկողմ օրակարգին՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։

 

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Թաիլանդի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր