00:00:00

ԱՀ նախագահի կողմից շնորհված զենքը պետք է դարձնել կառավարելի. Քոչարյան

15:13, 04 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ԱՀ նախագահի կողմից շնորհված զենքը պետք է դարձնել կառավարելի․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

Նա համաձայն էր ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկմանը, որ այն քաղաքացիները, ովքեր ունեն ԱՀ նախագահի կողմից տրված թուղթ, ունեն շատ ավելի մեծ լիազորություններ և հեշտությամբ կարողանում են անարգել ՀՀ-ում կրել հրազեն։ ՀՀ քաղաքացիները, անգամ շատ բարդ ճանապարահով անցնելու դեպքում, նման հնարավորություն չունեն։

 

«Այսինքն՝ մարդը չանցնելով որևէ ստուգում, որևէ պատրաստություն, որևէ քննություն, ունի զենք կրելու թույլտվություն, իսկ մյուս քաղաքացիները, ովքեր կարող են վարժ կրակել, իրավունք չունեն զենք կրելու, ինչը ստեղծում է անհավասարություն»,-ասաց նա։

 

Նշենք, որ քննարկվում էր «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, որի ժամանակ օրենքի նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց՝ 2022թ.-ին ընդունված օրենքը նաև նոր փոփոխությունների փաթեթով զենք կրելու հնարավորույթյուն չի տալիս։

 

«Դա քաղաքացու համար առաջին անգամ զենք կրելու թույլտվություն ստանալու խնդիրն է, այդ ուղղությամբ աշխատում ենք։ Այս փաթեթով բովանդակային որևէ բան չի արվում, բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, դրանք ենք շտկվում, որ մեկնաբանության տեղ չտան»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր