00:00:00

Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Շվեյցարիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներին

13:38, 03 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախագիծը ներկայացվել է, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Այդին և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր