00:00:00

Իշխանություններն ապօրինի քրեական գործերով պարտադրում են ընդդիմադիր ավագանիներին և քաղաքապետերին՝ անցնել իշխանության ճամբար․ ՀԱԿ փոխնախագահ

09:58, 02 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե ՀՀ անվտանգությունը տապալած իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը ճնշումներ են գործադրում ընդդիմադիր ավագանիների, քաղաքապետերի վրա, ապօրինի քրեական գործերով պարտադրում են նրանց հրաժարական տան և անցնեն իշխանության ճամբարը։

«Այսօր քննչական մարմինները, Հակակոռուպցիոն հանձնաժողովը և դատարանը իշխանության ձեռքին դարձել են գործիք, որոնք ճնշումներ են գործադրում ընդդիմադիր ավագանիների, քաղաքապետերի վրա, նրանց վրա ապօրինի քրեական գործեր են հարուցվում և այդ լծակներով պարտադրում են, որ ընդդիմադիր ավագանիները, քաղաքապետերը հրաժարական տան և անցնեն իշխանության ճամբարը։ Այս գործունեությունը լուրջ կոորդինացված բնույթ է ստացել։ ՀՀ-ում գործում է ոչ թե ԿԸՀ, այլ ընտրապատժիչ հանձնաժողով»,-ասաց նա։

Մինչ այդ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Ալավերդիում  համամասնական  ընտրությունների արդյունքով «Ապրելու երկիր»-ը և Հայ ազգային կոնգրեսը միասին դաշինք են կազմել և Ալավերդի համայնքում մեկ տարի համատեղ կառավարում են իրականացնում։

Մինչդեռ Ալավերդի համայնքում ընդդիմադիր ՔՊ-ի կողմից տարբեր ձևաչափերով փորձել են խոչընդոտել համայնքի զարգացումը․ 3 ամսից ավելի է՝ նիստերի չեն ներկայանում։ «Նրանց հաջողել է խմբակցության անդամներից մեկին տարբեր մոտիվացիաներով բերել իրենց կողմ, այդ անձնավորությունը ևս բոյկոտում է նիստերը։ Մի քանի օր առաջ ՔՊ-ի հետ որոշել են նախաձեռնել օրենքից դուրս համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթաց»,-ասաց նա։

Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս ճնշումներին միացել է նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որը ղեկավարում է այդ ճնշումների կոորդինացիան։

Զուրաբյանը նշեց, որ այս մեթոդը միայն Ալավերդիում չի կայանում, նույն մեթոդը կիրառվել է նաև Վանաձորում՝ նշանակելով քրեական դեմքի։  Նույն ճնշումները գործադրում են Վարդենիսում, որտեղ նորից ընդդիմադիր քաղաքապետ կա։ Իսկ Թալինում արդյունքը դուր չեկավ նրանց և ստիպեցին, որ տանի նոր ընտրությունների։ Զուրաբյանը նշեց, որ Երևանում ևս նույն պատկերն է՝ ռազմապատժիչ ղեկավարի միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր