Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում նոր ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ հանրային լսումները, որոնք արդեն մի քանի անգամ է իրականացվում են աննախադեպ մեծ թվով ոստիկանների հսկողությամբ, բայց խոշորացված համայնքի ղեկավարի բացակայությամբ տպավորություն էր ստեղծում, թե ՔՊ–ական Սարգսյան Գարիկը «չեզոք» դիրքում է, որ իր ներկայությամբ տեսակետ պարտադրող չլինի։ Այդ ընթացքում իհարկե հանրային քննարկման մասնակիցների շրջանում անգամ հումորներ էին շրջանառվում, թե Սարգսյանը չկա, որովհետև թեման իր «սրտով» չէ, կոկորդիլոսաբուծությանը չի վերաբերում, գա ինչ անի։
Բայց արի ու տես որեւէ քննարկման ներկա չեղած համայնքապետի աթոռը զբաղեցող Սարգսյանը դրական եզրակացություն է տվել հանրությանը անհայտ և բազմաթիվ հարցեր առաջացնող ու օտար փողերով ձևավորված կազմակերպությանը Վեդիիում նոր ցեմենտի գործարան կառուցելու նախագծին։ Սա անում է մի իշխանության կարկառուն ներկայացուցիչ, որոնք 2018–ի հայտնի իրադարձությունների ժամանակ փողոցից տուն չէին գնում, հպարտ քաղաքացիներին համոզում (հետո իհարկե պետք է ակնհայտ դառնում, որ ընդամենը խաբում են) էին, որ յուրաքանչյուր հարց հրապարակում է քննարկվելու և լուծում ստանալու, որ Հանրապետության հրապարակը դառնալու է ագորա, ժողովուրդն էլ՝ որոշող։ Սակայն, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ «ժողովրդավար» իշխանությունները ստեցին։ Սա ձեռագիր է, որի կրողն օրվա իշխանությունն է, ու Սարգսյան Գարիկը չէր կարող այլ կերպ վարվել։ Սեփական ժողովրդի թիկունքում անորոշ ապագայով որոշումներ կայացնելու հարցում Սարգսյանենք վարպետացած են ու հերթական անգամ Արարատի մարզի բնակիչները բախվեցին այդ իրականությանը։
Ինչու՞ է իշխանությունը ամեն գնով որոշել Վեդիիում նոր իբրև թե ժամանակակից ցեմենտի գործարան կառուցել։ Իհարկե բնավ ոչ այն պատճառով, որ գործողները վատն են, կամ չեն բավարարում, պարզապես շրջանառվող տեղեկությունների համաձայն նոր գործարանի իրական տերերը պայմանավորվածություն ունեն իշխանությունների հետ և չի բացառվում այդ ամենում նաև իրենց «փայը» ունենան ու հետևաբար կոկոլդիլոսաբուծարան այդպես էլ չկառուցած Սարգսյան Գարիկը բացակա լինելով դրական եզրակացություն է տվել մի նախագծի, որը հղի է լրջագույն վտանգներով, ոչ միայն Վեդի համայնքի, այլև հարակից համայնքների բնակիչների համար, բայց, ինչպես ասում են այս իշխանությունը հո վտանգները չեզոքացնելու համար չէ։ Նրանք խնդիր են ստեղծում ժողովրդի համար, ու այդ արանքում հարստանում։ Ինչ վերաբերում է առանց մասնակցության դրական եզրակացություն տալուն, ապա դա էլ խոսում է Սարգսյանի կեղծ բարեպաշտ լինելու մասին
Irakanum.am