00:00:00

«Ի՞նչ սխալ եմ արել»․ հնդիկ տղամարդը, ում հագից հանում էին զինվորական բաճկոնը, այն գնել էր կիրակնօրյա շուկայից

14:42, 01 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Ապրեն բոլոր սրտացավները, նրանք են ինձ համար հայրենասեր մարդիկ, ովքեր ուղղակի մարդու հետ իրենց մարդու պես են պահում ու նաև չեն ուզում իրենց երկրի անունը պախարակվի։ Այսպիսի գրառում է արել ֆեյսբուքյան օգտատեր Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով իր կողմից երեկ տարածված տեսանյութին առ այն, որ անհայտ անձը վիրավորական խոսքերով հնդիկ տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը։

Նա նշել է, որ ազգությամբ հնդիկ տղամարդն արձագանքել է, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ կապվել են նրա հետ և նրա համար նոր բաճկոն գնել։ Օգտատերը հրապարակել է նաև հնդիկ տղամարդու հետ նամակագրությունը, որտեղ վերջինս նշել է․

«Ես այս տեսանյութի մարդն եմ։ Ես այն գնել եմ կիրակնօրյա շուկայից։ Ինչ սխալ եմ արել այս հարցում։ Ես առաքիչ եմ։ Ինչ անեմ հիմա։ Այլ բաճկոն չունեմ։ 15 լօր է՝ չեմ կարողանում աշխատանքի գնալ»։

Հիշեցնենք, որ տեսանյութում անհայտ անձը վիրավորական խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը։

Միջադեպից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարել էր, որ ուսումնասիրում է տարածված տեսանյութը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր