«Օյ, ինձ թվում է՝ պետք է առաջնորդվել ոչ թե հույսերով, այլ հստակ փաստերով»,-ընթացող ճեպազրույցում այսպես արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այն հարցին, թե այս անգամ հույս կա, որ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ և ԵԱՏՄ ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը։
«Եվ դիրքորոշումը պետք է ձևավորել, իհարկե, ելնելով իրականությունից։ Եկեք, սպասենք կոնկրետ գործողությունների, հետո կմեկնաբանենք»,-հայտարարեց Զախարովան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն Alpha News-ին ասել էր. «Այո, մենք Երեւանից ազդանշան ստացանք, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ) և ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»։