00:00:00

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

13:02, 28 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը ղեկավարում էր բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատան:

 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, մտքեր փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերաբերյալ:

 

Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն: 

 

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր