00:00:00

Արցախի պետական ինստիտուտները գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան

12:19, 28 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Արցախի պետական ինստիտուտները գործում են՝ ի՞նչ անեն. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՀ պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելուն։

«ՀՀ կա և ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,-հարցրեց նա։ Դիտարկմանը, թե պետք է պաշտպանեն արցախահայության իրավունքները՝ նախագահն արձագանքեց, որ արցախահայության իրավունքները ՀՀ-ն պաշտպանում է։ Իսկ հարցին, թե նրանց Արցախ վերադարձի համար ի՞նչ քայլեր է անում ՀՀ-ն՝ Խաչատուրյանն ասաց, որ քննարկումների մեջ է։

Ի պատասխան հարցին, թե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ինչպե՞ս է քայլեր ձեռնարկելու՝ Վահագն Խաչատուրյանը պնդեց, որ ՀՀ-ն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս։ «Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ.-ին»,-ասաց նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր