00:00:00

Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական

11:24, 28 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

ԱՄՆ-ն իրական հնարավորություն է տեսնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

 

«Մեզ ոգևորում է այն փաստը, որ երկու կողմերն էլ անմիջականորեն և միջնորդների միջոցով շփվում են միմյանց հետ։ Մենք սա տեսնում ենք որպես իրական հնարավորություն՝ ի շահ ողջ տարածաշրջանի։ Օրինակ, եթե առևտուրը Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով հոսի Թուրքիա, ապա դա զգալի խթան կհանդիսանա առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար: Եվ մենք ողջունում ենք դրա մի մասը լինելու հնարավորությունը», - ասել է նա։

 

Պաշտոնյայի խոսքով՝ եթե որոշվի դա անել ոչ խաղաղ ճանապարհով, ապա Վաշինգտոնը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը։

 

«Մենք կողմերին շատ պարզ հասկացրեցինք այն, ինչ մենք ակնկալում էինք տեսնել: Այսպիսով, կտեսնենք, թե ինչ կորոշեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում, և մենք շատ կցանկանայինք դա տեսնել», - ասել է Օ'Բրայենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր