00:00:00

Փոխվարչապետը ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին հետ քննարկել է տարածաշրջանային մարտահրավերները

18:47, 27 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքները և Կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր