«Երևան քաղաքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդի մատակարարումը իրականացվում է պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցների միջոցով։ Ուզում եմ նշել, որ գնումներն իրականցվում են վարչական շրջանների կողմից ուղարկված հայտերի միջոցով, այսինքն յուրաքանչյուր վարչական շրջան ներկայացնում է իր ենթակայության տակ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի կարիքների մասին հայտ, ինչը դրվում է մրցույթի, ինչի արդյունքում էլ հաղթող կազմակերպությունները կարողանում են իրականացնել մատակարարումները։ ԱԱԾ բացահատված դեպքը կապ ունի Երևան քաղաքում գործող որոշ մանկապարտեզների հետ»։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն, անդրադառնալով ԱԱԾ բացահայտմանը։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր:
Հայկ Կոստանյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժինը նախադպրոցական ուսումնական հաստատություններում որոշակի անճշտություններ էր նկատել, և այդ ինֆորմացիան փոխանցել էր ԱԱԾ–ին։ «Հավելել նաև, որ Երևանի քաղաքապետարանը, ի դեմս Երևանի քաղաքապետի խիստ անհանդուրժող են ցանկացած նմանատիպ երևույթի դեմ, և թե քաղաքապետարնաում, թե վարչական շրջաններում և թե ենթակա կառույցներում, եթե հետագայում կլինեն այդպիսի դեպքեր, դրանք կստանան արժանի գնահատական»,– ասաց Հայկ Կոստանյանը։
Irakanum.am