00:00:00

Հաջորդ տարվանից մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները պետք է սկսենք. Ավինյան

07:50, 27 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, այս պահին ընթանում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները, ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

 

«Մենք փաստացի արդեն ստացել ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ամբողջական փաթեթը, այն գտնվում է համալիր փորձաքննության իրականացման դաշտում, պետք է խնդրեմ, որ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք` առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել: Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»,- ասաց Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր