00:00:00

Հետաքրքիր չէ իր ժողովրդին դավաճանած վարչապետի կարծիքը․ Հարավային Օսիայից արձագանքել են Փաշինյանին

11:47, 25 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն ավելի վաղ, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ լիարժեք պաշտպանում է Վրաստանի ամբողջականությունը։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ մեզ կապում են դարավոր բարեկամական հարաբերությունները։ Բայց մեզ հետաքրքիր չէ Հայաստանի վարչապետի կարծիքը, որը Լեռնային Ղարաբաղը թողեց ծանրագույն վիճակում։ Նա դավաճանեց իր իսկ ժողովրդին, որոնք Հայաստանից օգնության էին սպասում։ Փաշինյանն իր մեջ համարձակություն չգտավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը», - ասվում է հայտարարության մեջ։ 

Հարավօսական պետության ղեկավարը նշել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից ճանաչված Հարավային Օսիան անկախ պետություն է, և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր