Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Մինսկում անցկացված միջոցառումների արդյունքները։ Այս մասին «Բելտա»-ին տեղեկացրել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ օրակարգի հրատապ հարցերը։ Պայմանավորվել են այսուհետ ևս շարունակել փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում», - ասել է մամուլի ծառայությունը: