00:00:00

Ե՞րբ եք արգելելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք կեղտ ու լուտանք են թափում Ձեր և ՀՀ-ի դեմ. Քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

11:57, 24 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Ե՞րբ եք արգելելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք կեղտ ու լուտանք են թափում Ձեր և ՀՀ-ի դեմ. դիմելով Փաշինյանին՝ հարցրեց քաղաքացիներից մեկը, ով առաջարկում էր սկզբի համար գոնե քարոզչական բովանդակությունն արգելել։

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 2020թ.-ի դեկտեմբերի 30-ի՝ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին կնքված համաձայնագիրը կարգավորում է հեռարձակման ոլորտում երկկողմ հարաբերությունները։

 

ՀՀ վարչապետը նշեց, որ կա հստակ կարգավորում, որ երկրի ներքին գործերին միջամտելու, ներքաղաքական վիճակն ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն, մինչդեռ իրենք արձանագրել են, որ որոշակի խնդիրներ կան, որոնք, պետական ինստիտուտների կարծիքով, խախտում են նշված պայմանագրերը։

 

«Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները և առկա իրողությունները՝ ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի իրադրությունը քննարկենք և հասկանանք՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ելքերը և հետևանքները։ Հույս ունեմ՝ հնարավորինս արագ տեղի կունենան այդ քննարկումները և նորմալ բարեկամական մթնոլորտում հարցը կկարգավորվի»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր